Հասարակություն Միջազգային 

Ինսթագրամ-դայակների ծառայություն

analitik.am

Շվեյցարիայի հյուրանոցային ցանցն իր հաճախորդներին առաջարկում է Ինսթագրամ-դայակների ծառայություն, որոնք կհետևեն հաճախորդների Ինսթագրամի էջերին, կթարմացնեն լրահոսն ու կպատասխանեն մեկնաբանություններին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Ինսթագրամ-դայակների դերը կստանձնեն հայտնի բլոգերները, որոնք կարող են նոր լուսանկարներ ավելացնել, ինչպես նաև արձագանքել այլ օգտատերերի մեկնաբանություններին:

Հյուրանոցային ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդպիսով ցանկանում են վերացնել այն սթրեսը, որն առաջանում է օգտատերերի մոտ, երբ նրանք գտնվում են արձակուրդում, սակայն ակտիվ են սոցցանցերում։ Այդպիսով նրանք կխուսափեն սթրեսից՝ առանց հրաժարվելու գեղեցիկ լուսանկարներ տեղադրելուց»:

Նույն շարքից