Հասարակություն Միջազգային 

Որսորդը եղնիկի փոխարեն սպանել է մարդու

analitik.am

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում որսորդը պատահաբար սպանել է մեկ մարդու՝ շփոթելով նրան եղնիկի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով KOMO-TV-ին։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 23:00-ին, երբ հայտնի է դարձել, որ Գեյլորդ քաղաքում 45-ամյա բնակիչը կրակ է բացել մեկ այլ մարդու ուղղությամբ։ Կրակողի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Իսկ տուժողը Սանֆորդ քաղաքի 38-ամյա բնակիչ Ջասթին Բոյթելն է: Նշվում է նաև, որ դեպքի վայր են ժամանել  ոստիկանության աշխատակիցներ և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ:

Հայտնի է, որ վերջին ամիսներին սա առաջին դեպքը չէ, որը կապված է որսորդների անփութության հետ: Նոյեմբերի սկզբին տեղեկություն է ստացվել, որ Ֆրանսիայում որսորդները պատահաբար կրակել են բնակելի շենքերի վրա, մյուս դեպքում, որսորդը սխալմամբ կրակել է իր կնոջ վրա:

Նույն շարքից