Տնտեսություն Քաղաքականություն 

Մասնավոր ոսկերիչները տուժում են հարգադրոշմողների պայմանավորվածությունից. Տիգրան Ուրիխանյան

analitik.am

Հայ մասնավոր ոսկերիչները շարունակում են տուժել հարգադրոշմողների պայմանավորվածությունից, փետրվարի 4-ին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով՝   Երեւանի կենտրոնի «Ոսկու շուկայում», որտեղ ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումնրեր անցկացրեց, շարունակվում են մրցակցության սկզբունքների  խախտումները:

«Ոսկերիչները տուգանվել էին զարդերն առանց հարգադրոշմի վաճառելու համար: Սակայն խնդիրը հետեւյալն է. հարգադրոշմողներն օգտվում են, որ շուկայում իրենք քիչ են եւ պայմաններ են թելադրում ոսկերիչներին՝ հաճախ հրաժարվելով հարգադրոշմ դնել շուկայական պայմաններով:  Արդյունքում մարդիկ զրկվում են իրենց ապրանքը վաճառելու հնարավորությունից կամ էլ ենթարկվում են խոշոր տուգանքների», - ասել է Ուրիխանյանը:

Պատասխան խոսքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ տվյալ հարցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության փորձաքննության իրավասության ներքո է, սակայն Պետհանձնաժողովը հետեւում է անբարեխիղճ մրցակցությանը:

Նույն շարքից