Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարարը չի օգտվում համակարգչից

analitik.am

Ճապոնիայի կիբեռանվտանգության նախարար Յոշիտակա Սակուրադան խորհրդարանի ստորին պալատում, բանավեճի ժամանակ հայտարարել է, որ չի օգտվում համակարգչից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «The Japan Times»-ին:

Ըստ Սակուրադեի, կարիք չկա աշխատել համակարգչի օգնությամբ, և դա չի խանգարում իրեն կատարել իր պարտականությունները․ «Ես 25 տարեկանից հանձնարարականներ եմ տալիս իմ աշխատակիցներին և քարտուղարներին, այդ իսկ պատճառով ինքս չեմ օգտվում համակարգչից»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ քանի որ կիբեռանվտանգությամբ զբաղվում են պետական ​​մարմինների հետ համատեղ, ոչ թե միայն ինքը, թերացումներ աշխատանքում չեն կարող լինել։

Նա նաև դժվարացել է պատասխանել ատոմակայանների կիբեռանվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ կոնկրետ մանրամասների տեղյակ չէ։

Սակուրադեի խոսքերը խիստ քննադատել են անկախ պատգամավորները, որոնցից մեկն ասել է, որ դա սարսափելի է․ «Սարսափելի է, երբ մարդը, ով նույնիսկ չի օգտվում համակարգչից, պատասխանատու է կիբեռանվտանգության քաղաքականության համար»,-նշել է անկախ պատգամավոր Մասատո Իմայը:

Նույն շարքից