Հասարակություն 

Հրդեհ Հրազդան քաղաքում. Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը` մոտ 6 քմ, ներսում՝ մոտ 30 հավ:

  • 71
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    74
    Shares

Related Articles