Հասարակություն 

Ռուսաստանում այսօր մահացած հայտնաբերված հայտնի պատգամավորի տանը նամակներ են գտել

analitik.am

Ռուսաստանում այսօր առավոտյան հայտանբերվել են Կրասնոյարսկի երկրամասի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Կլեշկոյի դին: Պատգամավորի դին հայտնաբերվել է շենքի մոտ, որտեղ նա բնակվել է: Նախնական տեղեկություններով Կլեշկոն ընկել է բնակարանի պատուհանից:

Ինչպես հայտնում է Ինտերաֆքսը, քննիչները մի քանի նամակ են հայտնաբերել պատգամավորի տանն ու աշխատասենյակում: Դրանց բովանդակության մասին որևէ տեղեկություն չի հայտնվում, քանի որ դրանք, հնարավոր է բացահայտելու են մահվան պատճառները:

Ալեքսեյ Կլեշկոն 48 տարեկան էր, խորհրդարանում աշխատում էր 2001 թվականից, հայտնի գործիչ էր լրագրողների շրջանում, ուներ մեծ թվով պարգևներ:

Նույն շարքից