Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելի վարչապետը ստանձնել է Պաշտպանության նախարարի պարտականությունները

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ստանձնել է երկրի Պաշտպանության նախարարի պարտականությունները` պահպանելով նախորդ պաշտոնը: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի անվտանգությունը վեր է քաղաքականությունից և անձնական հետաքրքրություներից՝ հավելելով, որ նույն պատճառներից ելնելով հիմա ժամանակը չէ արտահերթ ընտրությունների մասին մտածելու համար:

Նոյեմբերի 14-ին հրաժարական տվեց Իսրայելում Ադրբեջանի գլխավոր բարեկամ Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Նա հրաժարական տվեց այն բանից հետո, երբ իսրայելական իշխանությունները որոշեցին հաշտություն կնքել Գազայի շրջանում պաղեստինյան կողմի հետ:

Նույն շարքից