Գլխավոր Քաղաքականություն 

Շատերն ուզում էին, որ մեր երկրում արյան գետեր հոսեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք մեր մեջ որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որ Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի նման տղերք ունենք, մենք հերոսներ ենք ունեցել ու ունենք: Գեղարքունիքի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով,  անընդհատ, ամեն տեղից ուզում են համոզել, որ հայերը փոքր ու խեղճ ժողովուրդ են, յոլա գնացող ժողովուրդ են. «Բայց մենք բոլորին ասում ենք` մենք փոքր ժողովուրդ չենք, կարող է փոքրաթիվ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է, որ մենք ապացուցել ենք` մեծ ժողովուրդ ենք, արել ենք մի բան, որը մեզանից առաջ աշխարհում որևէ մեկը չի կարողացել անել: Մեզանից շատերը չէին հավատում, որ սիրով ու համերաշխությամբ հնարավոր է հասնել այսպիսի փոփոխությունների, շատերն ուզում էին, որ մեր երկրում արյան գետեր հոսեն, սակայն մենք դա թույլ չենք տվել ու թույլ չենք տալու, որովհետև մենք մեծ ժողովուրդ ենք: Որևէ մեկը չփորձի մեզ ապացուցել, թե մենք անզոր ենք, մենք հաղթող են: Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, թող չփորձեն խոսել սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթեի, մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում: Մեր մեծությամբ մենք սիրում ենք մեր հայրենիքը, ամեն մի անկյունը»:

Նույն շարքից