Բարի օր Հասարակություն 

Ով ով, բայց Փաշինյանը դա լավ գիտի. Մարտունեցին հասավ իր ուզածին

analitik.am

Քանի որ ասում եք իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես՝ որպես ժողովրդի մի մասնիկ, պնդում եմ, որ մոտենամ էնտեղից խոսեմ: Գեղարքունիքում, դիմելով ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց քաղաքացիներից մեկը՝ ցանկություն հայտնելով խոսել բեմահարթակից:

Փաշինյանը հայտարարեց, որ խնդիր չկա, բոլորն էր կարող են գալ այստեղ կանգնել, բայց հնարավոր չի լինի իրար տեսնել:

Այնուամենայնիվ երիտասարդն իր ուզածին հասավ: Բեմահարթակից նա նախ հայտարարեց, որ շնորհավորում է Մարտունուն 190 ամյակի կապակցությամբ: Ապա քաղաքացին նշեց, թե չի ուզում շնորհակալություն հայտնել որևէ մեկին, այդ թվում նաև Փաշինյանին․ «Շնորհակալություն հայտնում են միայն Աստծուն։ Ով ով, բայց պարոն Փաշինյանը դա լավ գիտի»:

Երիտասարդն իր ուրախությունը հայտնեց վերջապես Փաշինյանին Մարտունիում տեսնելու համար, ինչին վարչապետի պաշտոնակատարը ծիծաղելով ու ներողություն խնդրելով պատասխանեց. «Իհարկե, մինչև հասաք մեզ արդեն պաշտոնակատար դարձաք: Մենք մինչև այս պահը պատրաստ ենք եղել ձեզ հետ միասին ենթարկվելու վարչական տույժի, պոչկեքի տեղաշարժի, ուղղակի սրանից հետո ուզում ենք, որ մարզերին ուշադրություն դարձնեք: Մեզ մինչև այսօր պաշտոնյաներն ասել են, որ կարտոֆիլ ցանենք, ձուկ ծախենք, իսկ իրենք երկիրը ղեկավարեն: Սակայն նրանք չեն կարողացել դա անել»:

Մարտունու քաղաքացին մի քանի անգամ խնդրեց ուշադրություն դարձնել մարզերին` հավելելով, որ միասին հնարավոր է առաջ գնալ միայն ազնվության և արդարության ճանապարհով:

Քաղաքացին ցանկություն հայտնեց նաև Երևանում թեյ խմել վարչապետի հետ, ինչին վերջինս համաձայնվեց՝ համաձայնվելով նաև այն մտքի հետ, որ Հայաստանում պետք է ազատություն, ազնվություն ու արդարություն լինի:

Նույն շարքից