Քաղաքականություն 

Արմեն Ռուստամյանին ստեղծված իրավիճակը հիշեցնում է 90-ական թվականները

analitik.am

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը նմանեցնում է 90-ականներին ստեղծված իրավիճակի հետ, երբ ընտրությունների արդյունքում խորհրդարան եկան մարդիկ, ովքեր նորություն էին, ովքեր պետք է նոր սովորեին, թե ինչ է պետությունն ու պետական կառավարումը. «Այն ժամանակ նոր մարդիկ եկան, հներին բոլորին փոխեցին, բերեցին իրենց հավատարիմներին: Հենց դրանից բխեցին մեր բոլոր ձախողումները: Ես շատ եմ ուզում, որ մենք այդ սխալները չկրկնենք»:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուստամյանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 5 տարի հետո, հնարավոր կլինի խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ինչը թույլ կտա այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հունի մեջ մտնել. «Մեր խնդիրն այս անցումային շրջանում մերժումից զարգացման անցնելն է: Պետք է հասկանալ, ինչն է պետք պահել, ինչը մերժել: 90-ականներին օրինակ եկան, մերժեցին կոմունիստական համակարգը, հետռո ստեղծեցին ավտորիտար համակարգ, արգելեցին բազմակարծությունը, կուսակցություն փակեցին: Պետք է կարողանալ մերժել մերժելիները, սակայն պահել նաև այն, ինչը կարող է ապահովել առաջընթացը: Ես հուսով եմ, որ այս գիտակցությունը դոմինանտ կլինի բոլորի մոտ և հաջորդ ընտրությունները կլինեն 5 տարի հետո»:

Նույն շարքից