Քաղաքականություն 

Մեկին հրում էին, մեկի վզից քաշում. Բաղդասարյանը նեղացա՞ծ է Դաշնակցությունից

analitik.am

Այսօր` նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին հայտարարեց, որ Հանրապետականն է միակ ընդդիմությունը՝ նշելով, թե փաստն է արձանագրում:

Ավելի վաղ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն սխալ է անում, երբ հայտարարում է, որ իրենք ենք միակ ընդդիմությունը:

«Ես մեծ հարգանք ունեմ Դաշնակցության հանդեպ: Սակայն, եթե հիշում եք, մեր կոալիցիոն ընկերները հեղափոխության հենց առաջին օրը մաս կազմեցին դրան, մաս կազմեցին կառավարությանը: Չգիտեմ հետո ինչ պատճառներով նրանք ընդդիմություն դարձան: Նման ձևով ընդդիմություն չեն դառնում: 6 ամսվա ընթացքում 2-3 անգամ մտքափոխվում են: Դա միայն ՀՅԴ-ին չի վերաբերում»:

Բաղդասարյանի խոսքերով, կան ուժեր, որոնք Հայաստանում հայտնի իրադարձությունների ժամանակ կողմնորոշվում էին նրանով, թե որ կողմն է ավելի ակտիվ. «Իսկ ամսի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, պարզապես հերթ չէին տալիս իրար, թե ով պետք է առաջին շարքերում կանգնի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները մեկին հրում էին, մեկի վզից քաշում էին, ասում էին՝ արի կարող է պետք լինես: Այսպես ընդդիմություն չի լինում: Մենք ընդունում ենք, որ սխալներ արել ենք, բայց պետք չէ մեկ գիշերվա մեջ գնալ կանգնել մյուսի կողքին: Դա շատ վտանգավոր է»:

ՀՀԿ-ականը խոսեց նաև ընտրություններին մասին` հայտարարելով, թե չի կարելի նման էյֆորիկ պայմաններում ընտրությունների գնալ, պետք էր թողնել, որ կառավարությունն աշխատեր, իսկ կառավարությունը լուրջ խոստումներ էր տվել:

Նույն շարքից