Գլխավոր Տնտեսություն 

«Խոպանչիների» ուղարկած գումարի 23 տոկոսը հարկվելու է. Բաղդասարյանը վտանգներ է տեսնում դրա մեջ

analitik.am

2020 թվականից ՊԵԿ-ը մտադիր է հարկել տրանսֆերտներ: Այսինքն, Հայաստան մտնող գումարի 23 տոկոսը եկամտահարկի տեսքով հարկվելու է: Նման մտադրություն եղել է նաև նախորդ իշխանությունների մոտ, սակայն այն իրականացնում են նորերը:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է դրան վերաբերվում, նշեց՝ և այն ժամանակ, և հիմա դրա հետ համաձայն չէ. «Դուք գիտե՞ք, թե ինչ նշանակություն ունեն տրանսֆերտները մեր երկրի համար և ինչ նշանակություն են ունեցել դեռ 90-ականներից»:

Բաղդասարյանի կարծիքով, եթե նման հարկատեսակ լինի, քաղաքացիները կփորձեն այլ ճանապարհներով գումարներ ուղարկել իրենց հարազատներին, իսկ տրանսֆերտների ծավալները կտրուկ կիջնեն, դրա համար պետք է զգույշ լինել նման զարգացումներից: Բաղդասարյանը չի բացառում նաև, որ արդյունքում կարող է սոցիալական լարվածություն առաջանալ, քանի որ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչու իրենց հարազատի ուղարկած գումարի մի մասը պետք է հարկվի։

Նույն շարքից