Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինել

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով հարցին, թե վախենում է արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ Նիկոլ Փաշինյանին, նախ չհամաձայնվեց ձևակերպման հետ, ապա նշեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժը որևէ դաշտում գործունեություն ծավալելիս վախի զգացում չի ունեցել. «Մենք մշտապես պատասխանատվություն վերցնելու զգացումով ենք առաջնորդվել, նույնն էլ լինելու է ընտրություններից հետո: Եթե հետագայում բացեր կլինեն, մենք դրա մասին կխոսենք, կբարձրաձայնենք, կաշկանդված չենք լինելու ու տալու ենք կոշտ գնահատականներ»։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, Էնֆիաջյանը հայտարարեց, որ ընտրություններին գնում են քաղաքացու վստահության ձայնը ստանալու համար, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը: Նրա խոսքերով, ընտրությունների արդյունքներից հետո նաև հայտնի կլինի, թե ով է լինելու ընդդիմություն, ով` իշխանություն, իսկ հիմա դրա մասին խոսելը վաղ է:

Էնֆիաջյանը խուսափեց հետևել Արմեն Ռուստամյանի օրինակին և հստակ պատասխան չտվեց՝ հնարավոր է արդյոք, որ կոալիցիա կազմեն «Իմ քայլը» դաշինքի հետ, որի հաղթանակին այսօր որևէ մեկը չի կասկածում: ԲՀԿ-ականը հայտարարեց, որ նման որոշումները ԲՀԿ-ում կայացվում են քաղաքական խորհրդի կողմից՝ հավելելով, որ հետագայում, ելնելով ընտրությունների արդյունքներից, կկայացվեն համապատասխան որոշումներ:

  • 41
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 7
  •  
  •  
  •  
    49
    Shares

Related Articles