Գլխավոր Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը միջամտելո՞ւ է Փաշինյանի և իր ընկեր Լուկաշենկոյի բանավեճին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Հայաստան-Բելոռուս փոխադարձ հայտարարություններին և նրան, թե հնարավոր է արդյոք, որ Գագիկ Ծառուկյանը միջամտի հարցին, հայտարարեց, որ յուրաքանչյուր երկրի քաղաքականություն իրականացնում է այդ երկրի իշխանությունը, այս առումով ևս բացառություն չկա. «Պետք է փորձել հասկանալ, թե ինչ բովանդակության հայտարարություններ են լինում: Մենք պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք՝ հատկապես միջազգային հարթակներում, ի օգուտ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի»:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավական բարեկամական և մտերիմ հարաբերություններ ունեն:

Էնֆիաջյանը չցանկացավ թեմայի շուրջ նոր բան ասել՝ հայտարարելով, որ Հայաստանում ավելի կարևոր իրադարձություններ են կատարվում, կարելի է խոսել դրանց մասին, ոչ թե այլ երկրի ղեկավարի գնահատականների, որոնց մեջ հնարավոր է հեգնանք կա:

Ինչ վերաբերում է հարցին, թե Ծառուկյանը միջամտելու է արդյոք զարգացումներին, Էնֆիաջյանը հայտարարեց, որ վերջինս մշտապես իր անձնական կապերն օգտագործել է Հայաստանում սոցիալական վիճակը փոխելու համար, իսկ ավելի մանրամասն պատասխանի համար պետք է դիմել Ծառուկյանի խոսնակին:

Նույն շարքից