Մինսկում մեկնարկել են Բելոռուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում են բելոռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ալիևը Մինսկ է մեկնել նոյեմբերի 18-ին:
Մեկնարկած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և միջազգային ակտուալ հարցերին: Հիմնական ուշադրությունը դարձվելու է առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը, ներդրումներին և համատեղ նախագծերի իրականացմանը: