Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելոռուսը ներողություն խնդրի. ՊՆ նախկին փոխնախարար

analitik.am

ՀԱՊԿ-ն օրինակն է այն բանի, որ մենք կարող ենք արտաքին սխալ քաղաքականության արդյունքում թուլացնել մեր դիրքերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` հավելելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը բավականին ամուր են եղել, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները տարվել են արտաքին քաղաքականության չերևացող մասում:

Զաքարյանի խոսքերով, ՀԱՊԿ-ում միշտ հավասարակշռված մոտեցումներ է ունեցել` ունենալով տարբեր մոտեցումներ պետությունների ներսում. «Այսօր որդեգրած քաղաքականության արդյունքում մենք տարբեր մոտեցումների արդյունքում կարող ենք ունենալ կոշտ հակասություն, ինչն անդրադառնալու է երկկողմ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային հարթակներում` ընդհուպ մինչև ԵԱՏՄ, ԱՊՀ և ՄԱԿ: Սրանք արտաքին քաղաքականության նրբություններն են, որը պետք է հաշվի առնել»:

ՀՀԿ-ականը կարծում է, որ հիմա մեր դիվանագետները պետք է լուրջ աշխատանք տանեն սուր անկյունները հարթելու համար. «Մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելոռուսը ներողություն խնդրի և վերանայի իր մոտեցումները»:

Զաքարյանը նաև պնդում է, որ Երևանը պետք է անի այնպես, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա Հայաստանին, այնինչ այդ մասով քաղաքականությունը մեր երկրի կողմից սխալ է տարվել. «Ամեն դեպքում մեր իշխանությունները դասեր կքաղեն սխալներից և չեն կրկնի հետագայում: Արտաքին քաղաքականությունը քիչ խոսելու և շատ աշխատելու մեջ է, ոչ թե Հայաստանում հրապարակային ելույթներ ունենալը»:

Նույն շարքից