Քաղաքականություն Ֆեյսբուք 

Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ. Ինչ է իրականում կատարվում. Հրանտ Բագրատյան

analitik.am

Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։ Սա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայաստանանպաստ կարգավորման համար։

Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի իր պաշտոնը սեփական հարմարավետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միացյալ Թագավորությունը)։ Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չառլզն ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևն Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

Նույն շարքից