Հայաստան Քաղաքականություն 

Կասեն` թքել եմ էտ կառավարության վրա. Փաշինյանը չի կարողանում հավատալ Նորատուսի դեպքին

analitik.am

Մենք թույլ չենք տալիս, որ մեր տանն աղբ հավաքվի, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր փողոցներում դա տեղի ունենա, չէ որ Հայաստանն էլ մեր տունն է: Գեղարքունիքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Էս Նորատուսի դեպքին ես առավոտից չեմ հավատում: Միլիոններ են ներդրել մարդիկ, հյուրանոց են կառուցել, խանութ են կառուցել, հետևն էլի խանութ են կառուցել: Ու այդ ամեն ինչի արանքում մեծ աղբի կույտ է: Դուք պատկերացնո՞ւմ եք, երկրի վարչապետը պետք է գնա կանգնի գլխներին ու ասի` հավաքեք այս աղբը: Մեկն էլ անցնի կասի` էս երկրում կառավարություն չկա՞, թքել եմ էտ կառավարության վրա, էս ի՞նչ է այս աղբը, կասեն, չէ՞: Մենք իրար հետ պատրաստ ենք աշխատել ու խնդիրները լուծել»,-հարց է բարձրացրել Փաշինյանը:

Ուղիղ եթերը` ստորև

Նույն շարքից