«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան` այնպիսի հարաբերություններ, որոնք իրենք սովոր են տեսնել Հայաստանի հետ, այլևս չեն լինելու»:
Փաշինյանի խոսքերով, իներցիայով շատերը փորձ են անում Հայաստանին վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ. «Դա չի լինելու: Մենք մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող, մշակույթի, գեներալների ժողովուրդ ենք և արել ենք մի բան, որը որևէ մեկը չի արել»:
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն ի վիճակի են պահպանել ու պաշտպանել երկրի շահերը և դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն ու կնստեն: