Միջազգային Քաղաքականություն 

Բելոռուսը զինտեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

analitik.am

Մինսկում Բելոռուսի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ բելոռուսական կողմը Բաքվին վաճառելու է ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Հայտնվում է, որ բանակցությունների ընթացքում հուշագիր է ստորագրվել Բելոռուսի պետական ռազմա-արդյունաբերական ընկերության և Ադրբեջանի Պաշտպանության նախարարության միջև: Այն վերաբերում է փոխշահավետ համագործակցությանը զենքի և հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարման ոլորտում:

Ալիևը հայտարարել է, որ ամենասեղմ ժամկետներում հուշագիրը վերածվելու է կոնկրետ պայմանագրի, որով Ադրբեջանը զինտեխնիկայի նոր խմբաքանակ ձեռք կբերի Բելոռուսից:

Նույն շարքից