Քաղաքականություն 

Լուկաշենկո vs Փաշինյան. Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել

analitik.am

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն ուշագրավ անդրադարձ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելոռուսի «բախմանը»: Այս մասին հայտնում է tert.am-ը:

Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելոռուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»:

«Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,-գրում է Սոլովյովը՝ նկատելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով:

«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանն ու Բելոռուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Այնտեղ կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին»,-շարունակում է հեղինակը:

Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, համաձայն որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, մինչդեռ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը:

Հեղինակն այս պատմությունում շրջադարձային է համարում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի, մասնավորապես գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալված քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին:

Նա հիշեցնում է, որ դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելոռուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»:

Մանրամասն` tert.am

Նույն շարքից