Հասարակություն 

Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին

analitik.am

Նոյեմբերի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Խորվաթիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Աթենք) Ալեքսանդար Սունկոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Սունկոյին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխնախարարը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև համագործակցության խորացման, միջազգային կառույցներում փոխգործակցությունն ընդլայնելու, առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ինչպես  նաև խորհրդարանականների միջև շփումների ստեղծման անհրաժեշտությանը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց Խորվաթիայի կողմից հնարավոր սեղմ ժամկետում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Դեսպանի խնդրանքով Կարեն Նազարյանը խոսեց տարածաշրջանային զարգացումների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խորվաթ դեսպանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:

 

Նույն շարքից