Բարի օր Հասարակություն 

Քանի դեռ հասարակությունը չի սկսել մտածել ուղեղով, կշտանալու է լայվերով. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր ղեկավար Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Հայաստանի քաղաքացիների հիմնական խնդիրն այն է, որ ճնշող մեծամասնությունը չգիտի, թե ինչի համար է հարկեր վճարում, ի՞նչ պետք է պահանջի պետությունից իր վճարած հարկերի դիմաց: Այստեղից էլ առաջանում է պետական մարմինների և քաղաքացու միջև եղած հսկայական անդունդը: Քաղաքացին չգիտի, թե ինչի համար է հարկ վճարում և ինչ է տալիս պետությունն իրեն այդ հարկերի դիմաց, բնականաբար, չգիտի էլ նաև, թե ինչ չի տալիս պետությունը և ինչ պահանջի: Պետական մարմիններն էլ իրենց հերթին խնդիր ունեն բյուջեն լցնելու, ինչը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով՝ իրոք չի բավականացնում, ոչ արդյունավետ են ծախսում, գողանում են, թալանում են և այլն, ուստի իրենց նեղություն չեն էլ տալիս, որպեսզի տրամանաբանական հարկային քաղաքականություն վարեն, քանի որ քաղաքացիներին ընդհանուր առմամբ ոչ թե հետաքրքրում է այն, թե ինչի համար են վճարում և ինչպես են ծախսվում իրենց գումարները, այլ այն, թե ով կծախսի դրանք՝ ավելի պարզ, թե ով կլինի վարչապետ, նախարար և այլն... Այստեղից էլ հետևություն, որ քանի դեռ հասարակությունը չի սկսել մտածել ուղեղով, այլ ոչ թե էմոցիաներով, կշտանալու է լայվերով»...

Նույն շարքից