Հասարակություն Միջազգային 

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը վաճառվել է 298 հազար դոլարով /լուսանկար/

analitik.am

Նյու Յորքի աճուրդային տներից մեկում Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, որը նա կրել է իր համերգային շրջագայություններից մեկի ժամանակ վաճառվել է 298 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Julien» աճուրդի տան հայտարարությանը:

Հայտարարության համաձայն, հայտնի երգչի սև բաճկոնը նախնական տվյալներով գնահատվել է 80-ից 100 հազար դոլար:

Աճուրդի հանված ամբողջական ցուցակը, ըստ հաղորդագրության, ներառել է ավելի քան 800 իր և առարկա, որոնք կապ են ունեցել հայտնի երգչի հետ:

Նույն շարքից