Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտնել է, թե որն է եղել ամենադժվար կայացրած որոշումը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցն անվանել է իր նախագահական կարիերայի ամենադժվար կայացրած որոշումը:

«Հյուսիսային Կորեայի հետ կապված որոշումը բավականին դժվար էր, քանի որ երբ ես այն քննարկեցի Օբամայի հետ, նա նույնպես ասաց, որ դա անկասկած ամենամեծ խնդիրն է երկրի համար»,-ասել է Թրամփը՝ «Fox News»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թրամփը նշել է նաև, որ ինքը շատ գոհ է այն բանից, թե ինչպես է կայացվել որոշումը, և թե ինչ հարաբերություներ կան հիմա Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ունեցել են պատմական հանդիպում, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային և հրթիռային ծրագրերը՝ ի պատասխան երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման։

Նույն շարքից