Քաղաքականություն 

ԱԺ պատգամավորները 146 առաջարկ են ներկայացրել 2019 թվականի բյուջեի նախագծի հետ կապված

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում:

Նույն շարքից