Միջազգային Քաղաքականություն 

Պեսկովը հայտնել է, թե ինչով է զբաղվում Պուտինը երկարատև թռիչքների ժամանակ

analitik.am

Երկարատև թռիչքների ժամանակ Պուտինն աշխատում է փաստաթղթերի վրա, կարդում և հետևում է լրատվամիջոցներին։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա աշխատում է փաստաթղթերի վրա, որովհետև նրան մեծ քանակի փաստաթղթեր են ներկայացվում, քանի որ նախագահական հրամանագրերը, հանձնարարականները, որոնք տրվում են  նախագահի մամուլի ծառայությանը և վարչակազմին, դրանք նախ պետք է ստորագրվեն նախագահի կողմից»,-ասել է Պեսկովը «Россия-1» հեռուստաընկերության եթերում:

Նա նաև ավելացրել է, որ նախագահը քիչ ժամանակ է ունենում գեղարվեստական գրականություն ընթերցելու համար:

Նույն շարքից