Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը չի ուզում լսել սաուդցի լրագրողի սպանության ժամանակ արված ձայնագրությունը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում լսել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ժամանակ արված ձայնագրությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ունենք ձայնագրությունը, բայց ես չեմ ցանկանում լսել այն։ Չկա պատճառ, թե ինչու ես պետք է լսեմ այն, քանի որ դա տառապանքի մասին ձայնագրություն է, դա սարսափելի ձայնագրություն է։ Ինձ ամբողջությամբ տեղեկացրել են այդ մասին, չկա որևէ պատճառ, որի համար ես պետք է դա լսեմ։ Առանց լսելու էլ, ես գիտեմ, թե ինչ կա ձայնագրության մեջ»,-ասել է նա «Fox News»-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքերով, կատարվածը շատ դաժան է և սարսափելի։

Թրամփը  խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե արդյոք թագաժառանգ Մոհամմեդ բեն Զալմանին ներգրավված է կատարվածի մեջ՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ անձնական շփման ժամանակ վերջինս հավաստիացրել է, որ կապ չունի այդ ամենի հետ: Միևնույն ժամանակ, Թրամփը խոստովանել է, որ ինքը չգիտի, կարո՞ղ էր արդյոք արքայազնը չասել ճշմարտությունը։

Նույն շարքից