Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ-ում վաճառվել է Մերիլին Մոնրոյի անձնական իրերի հավաքածուն

analitik.am

Ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի անձնական իրերի հավաքածուն վաճառվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվող աճուրդում:

«Լեգենդար դերասանուհու հավաքածուի ամենակարևոր իրերը ներառել են սև մետաքսե հավաքածուն, որը 1956 թ. Մոնրոն կրել է մամուլի ասուլիսի ժամանակ, Կոնեկտիկուտում գտնվող իր ֆերմայի կահույքը, որտեղ նա ապրում էր Արթուր Միլլերի հետ, ինչպես նաև այլ իրեր, որոնք պատկանել են հայտնի կինոաստղին»,-ասված է աճուրդի տան հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն, 1961 թ.-ին դերասանուհուն պարգևատրված «Ոսկե գլոբուս» մրցանակը վաճառվել է 250 հազար դոլարով: Նշվում է, որ դա աճուրդի պատմության մեջ ամենաբարձր գնով վաճառված իրն է:

Տեղեկացվում է նաև, որ Մոնրոյին պատկանող միակ մեքենան վաճառվել է 490 հազար դոլարով: Բացի դրանից, դերասանուհու վարորդական իրավունքը՝ 10,000 դոլարով, ինչպես նաև նրա հագուստները, որոնք ձեռք են բերվել մոտ 10-ից 44 հազար դոլարով:

Նույն շարքից