Հասարակություն 

Կանայք պահանջում են հավասար հնարավորություններ

analitik.am

Նոյեմբերի 19-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպությունը «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև իրականացրեց «Կանայք հանուն հավասար հնարավորությունների» խաղաղ ակցիան:

Analitik.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ Իրինա Ապրեսյանն ասաց, որ այսօրվա ակցիայի նպատակն այն է, որ կարողանան կանանց ձայնը լսելի դարձնել և հավասար հնարավորություններ ունենան. «Կարծում եմ, որ կանայք իրենց գործի շրջանակներում ավելի պատասխանատու կարող են գտնվել և երկրի զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն կառավարությունից, Ապրեսյանն ասաց, որ պահանջում են, որ կառավարման համակարգում կանանց հնարավոր մասնակցությունն ավելի շատ լինի, որովհետև այդ դեպքում կառավարման օղակներում կանանց ձայնն ավելի լսելի կլինի:

Նույն շարքից