Բարի օր Տնտեսություն Ֆեյսբուք 

Քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը. Արարատ Միրզոյան

analitik.am

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կրկին վստահեցնում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռը չի ավելանալու։

«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ:

Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի։

Լավ եղեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Միրզոյանը:

Նույն շարքից