Հասարակություն 

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

analitik.am

Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:

Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի և արդյունքների,  ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր:

Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:

 

Նույն շարքից