Հասարակություն 

Ուսումնասիրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի ՔՊ ծառայություններում

analitik.am

Նոյեմբերի 12-16-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ.Մարտիրոսյանի գլխավորությամբ իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզում 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Ուսումնասիրությունն անցկացվել է Արագածոտնի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, ինչպես նաև Աշտարակ, Ապարան, Օշական, Արագածավան, Արտենի, Գետափ, Թլիկ և Նոր Արթիկ համայնքներում, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ում, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:

Նշենք, որ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում:

Նույն շարքից