Միջազգային Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիային զրկել են զենքից՝ սաուդցի լրագրողի սպանության պատճառով

analitik.am

Գերմանիան ամբողջովին դադարեցրել է զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային՝ Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով: Այս մասին հաղորդում է «Rheinische Post»-ը՝ հղում անելով Գերմանիայի տնտեսության նախարարությանը:

Նշվում է, որ այս պահին Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է նոր համաձայնագրեր կնքել և ուսումնասիրում է արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրերի կասեցման հնարավորությունը: Պաշտոնական տվյալներով, իշխանությունները կանխելու են զենքի արտահանումը տարբեր ձևերով:

Նույն շարքից