Քաղաքականություն Ֆեյսբուք 

Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտն ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու, պատժելո՞ւ եք․ Արփինե Հովհաննիսյան

«Երեկվա բուռն քննարկումներն այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։

• Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։

• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։

• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։

Հայտարարագիրն էլ ըստ Անանյանի պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։

Մի քանի հարց

եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու

եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտն ու ինքն էլ չներկայացրեց-ինչ եք անելու՞ պատժելու՞ եք։

Ի վերջո հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։

Ի վերջո ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու թե իր ընտանիքը։

Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

  • 90
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 11
  •  
  •  
  •  
    103
    Shares

Related Articles