Հասարակություն 

Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է

analitik.am

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 20-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 1995 թ. ծնված Վահագն Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից