Հասարակություն 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

analitik.am

Նոյեմբերի 19-ին, ժամը 07.00-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Գազել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա մի քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Արտաշիսյան փողոցում ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 18.15-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետևանքով:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ և «Գազել» միկրոավտոբուս, այնուհետև միկրոավտոբուսը բախվել է կայանված «Ֆորդ» բեռնատար ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 35-ամյա ուղևորը, «Գազել»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և անցուղու խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 46-ամյա ուղևորուհին նոյեմբերի 19-ին, ժամը 20.15-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու 17-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածոմ բախվել է պատին. վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 03.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից