Քաղաքականություն 

Ակնկալում ենք վստահության քվե 5 տարվա կառավարման համար․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ իրենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ առանց բացառության․ «Խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումն իշխանությունից, դա լիարժեք կատարված է։ Խոստացել էինք, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատխիլ կարվի, դա մենք արեցինք։ Խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, լիարժեք կատարված է, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, այսօր որևէ սահմանափակումներ և խոչընդոտներ չկան շուկայում։ Խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք և կապահովվի բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առաջ՝ կատարված է։ Խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա էլ արեցինք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր թիմն առաջիկա ընտրություններին ակնկալում է վստահության քվե 5 տարվա կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։

Նույն շարքից