Քաղաքականություն 

Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ փետրվարի 31 չկա․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրություններից հետո չի լինելու 17 նախարարություն, դրանց թիվը կրճատվելու է․ «ՀՀ կառավարությունը 100 տոկոսով իրականացրել է այն խնդիրը, որը դրվել է իր առջև հեղափոխությունից հետո, սակայն, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների աշխատանքից, սա չի նշանակում, որ ես գոհ եմ իմ աշխատանքից, ես երբեք գոհ չեմ  ու չեմ լինելու իմ աշխատանքից»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև այն քննադատություններին, որոնք ուղղված են նախարարներին․ «Ասում են՝ նախարարն ասաց փետրվարի 31, վայ վայ, որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին է խոսում, որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ փետրվարի 31 չկա։ Նա ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է։ Բացի դա, ֆոտոշոփ են անում ու ասում՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրում, մեկը պատկերացնո՞ւմ է, որ գիտությունների թեկնածուի մասին է խոսքը։

ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչն ասում է՝ ինչպես կարելի է մարդուն նշանակել, որը երբեք չի ղեկավարել, բայց ինքը չի հասկանում, որ իրեն ղեկավարել են, բայց ինքը երբեք չի ղեկավարել ու որտեղ էլ դնեն չի ղեկավարելու։ Ասում են՝ փորձ չունեն, այո իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, ես ուրախ եմ, որ չունեն այդպիսի փորձ։ Այն պաշտոնյան, որը փորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերի, ամենախիստ պատժին կարժանանա, որին չեն արժանանա նույնիսկ քյոռնակ կոռուպցիոներները»։

Նույն շարքից