Քաղաքականություն 

Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում մարդկանց հետ հանդիպելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Գեղարքունիքի մարզ կատարած այցելությունը չի նշանակում քարոզարշավի սկիզբ և վարչական լծակի կիրառում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզ կատարած այցելությունն իր աշխատանքային գործունեության շրջանակում է եղել։

«Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում բազմիցս եղել եմ տարբեր մարզերում, և դա նորություն չէ: Գեղարքունիքի մարզ այցելելու համար որևէ մեկը սահմանափակված չէ, և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, կարծեմ, ևս այցելում են: Ես տվյալ դեպքում այցելել եմ որպես վարչապետ:

Վարչապետը քաղաքական կարգավիճակ է, և ես քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում: Վարչական լծակի գործադրում ասելով՝ հասկանում ենք այն, որ ինչ-որ մի բան անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ, ինչը չի կարող անել մեկ ուրիշը: Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում մարդկանց հետ հանդիպելու հարցում՝ կարծում եմ, որ ոչ»,-ասաց Փաշինյանը։

Նույն շարքից