Տնտեսություն Քաղաքականություն 

ՀՀ վարչապետը Ռումինիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունները

analitik.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին եւ հույս հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր գործունեությամբ կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապերը եւ նոր թափ կհաղորդի հայ-ռումինական համագործակցությանը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի աշխուժացման եւ ամրապնդման:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ այդ նպատակով տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Առկա ներուժի լիարժեք իրացման առումով կարեւորվել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարար կապերի ակտիվացումը, բիզնես համաժողովների կազմակերպումը: Ընդգծվել է Ռումինիայի հայ համայնքի նշանակալի դերը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ զարգացումներին: Այս համատեքստում վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, կարեւորել է Ռումինիայի իշխանությունների հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Նույն շարքից