Գլխավոր Հասարակություն 

Կա պաշտոնյաների ցանկ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում, Նիկոլ Փաշինյան

analitik.am

Որոշ ԼԳԲՏ  ակտիվիստներ միևնույն ժամանակ պայքարում են այդ երևույթի դեմ՝ չպատասխանելով կոնկրետ հարցին, թե ինչ պետք է անել ՀՀ այն քաղաքացու հետ, ով հայտարարում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է: Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ցանկանալով իմանալ, թե ինչ պետք է անել այդ քաղաքացիների հետ՝ սպանե՞լ, քառատե՞լ, բանտ նստեցնե՞լ, արտաքսե՞լ:

«Մինչև մայիս Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղե՞լ: 2000-ական թվականներին ՀՀ-ում հրապարակվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնոշորում: Այն ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչու ցույցեր չէին անում»,-նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում եղել է ավտորիտար իշխանություն, որն ամեն ինչ որոշել է՝ նույնիսկ, թե ով ում հետ պետք է ամուսնանա, սակայն հիմա տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:

 

 

Նույն շարքից