Հասարակություն 

Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պարուհու արձանի նկատմամբ

analitik.am

«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի պարուհու` Մերիչ Սյումենի արձանը գիշերվա ուշ ժամերին հարձակման է ենթարկվել:

Ականատեսները հետևյալ կերպ են նկարագրել միջադեպը. «Մի խումբ մարդիկ, որից 2-ը կին, 4-ը` տղամարդ, մոտեցել են արձանին: Տղամարդկանցից մեկը, ով հարբած է եղել, իջեցրել է տաբատը և փորձել սեռական բնույթի գործողություններ անել արձանի նկատմամբ: Անցորդներից մեկը փորձել է միջամտել, ինչի արդյունքում խումբը փախել է: Ավելի ուշ նորից եկել, կողաշրջել և կոտրել են արձանը»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Բաբելոնի մշակույթի, արվեստի և գիտության միության» նախագահ Ինջի Շենելը պարզաբանել է, քանի որ չկա անվտանգության տեսախցիկ դրա համար էլ իրենք չեն կարող հայտնաբերել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

«Ցավալի դեպք է: Ինձ ևս մեկ անգամ զարմացրեց այն հանգամանքը, որ բարոյական արժեքները այսչափ ոչնչանում են»,- նկատել է Շենելը:

Աղբյուր`    Demokrathaber

 

Նույն շարքից