Հասարակություն 

Սաուդյան Արաբիան հերքում է լրագրողի սպանության հետ գահաժառանգ արքայազնի կապ ունենալու մասին լուրերը

analitik.am

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը հերքել է հայտարարություններն այն մասին, որ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կապ ունի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ՝ դրանք անվանելով անհիմն:

Երկրի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ որևէ մեկին թույլ չեն տա անցնել թույլատրելի սահմանը և վնասել թագավորական ընտանիքի հեղինակությանը:

Ավելի վաղ «The Washington Post»-ը, հղում անելով ԱՄՆ ԿՀՎ-ին, գրել էր, որ լրագրողի սպանության հրամանը, ամենայն հավանականությամբ, տվել է հենց գահաժառանգ արքայազնը:

Նույն շարքից