Ռազմական Հասարակություն 

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը Աֆղանստան

Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։

Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայությանառանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։

Սալվատորե Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ,նախաձեռնողականությամբ և պատրաստվածությամբ։

Նույն շարքից