Հասարակություն Ռազմական 

Պուտինը հայտարարել է ռուսական բանակի մասշտաբային վերազինման մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական Զինված ուժերում մասշտաբային վերազինման մասին՝ նշելով, որ դա թույլ կտա պաշտպանել երկիրն արտաքին վտանգից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«2021 թվականին ընդառաջ բանակում և նավատորմում ժամանակակից զենքը և տեխնիկան պետք է կազմեն  ընդհանուրի առնվազն 70 տոկոսը»,-հայտարարել է Պուտինը Սոչիում:

Ռուսաստանի նախագահի խոսքերով, բանակի մասշտաբային վերազինումը թույլ է տալու լուծել խնդիրների մի ամբողջ շարք, որոնք կան բանակի համար:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, Պուտինը հանձնարարել էր բարձրացնել բանակի մարտական և օպերատիվ պատրաստվածության մակարդակը:

Նույն շարքից