Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չէր խոստացել փորձել ընդունել ԸՕ-ն, նա խոստացել էր ընդունել այն

analitik.am

Մեր քաղաքական թիմը կատարել է այն ամենը, ինչ խոստացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոստումները կատարվել են 100 տոկոսով: Ինչ վերաբերում է նոր ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու խոստմանը, Փաշինյանը նշեց, որ արել են իրենցից կախված ամեն ինչ նոր ԸՕ-ի համար, սակայն հարցի վերջնական պատասխանը պետք է տար խորհրդարանը, որը տապալեց նոր օրենսգքրի ընդունումը: Վարչապետի պնդումներն առ այն, որ իրենք 100 տոկոսով կատարել են բոլոր խոստումները, առնվազն տարօրինակ է, քանի որ հեղափոխական թիմը խոսք չէր տվել փորձել ընդունել նոր ԸՕ-ն և դրանով գնալ ընտրությունների, նրանք խոսք էին տվել ընդունել այն և հենց նոր ԸՕ-ով անցկացնել ընտրությունները:

Այլ հարց է, թե ով կամ ինչու տապալեց ԸՕ-ի ընդունումը: Թեման այն է, թե ինչու է Փաշինյանը փորձում համոզել, թե կատարել են բոլոր խոստումները, այլ չի ասում, որ արել են ամեն ինչ դրանք 100 տոկոսով կատարելու համար: Ի դեպ, այն, որ Փաշինյանի թիմն արել է ամեն ինչ  նոր ԸՕ-ն անցկանելու համար, ևս քննարկման առարկա է: Բոլորն են հիշում, թե ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, երբ խորհրդարանական ուժերը որոշեցին անցկացնել օրենք, որը ԵԼՔ-ի սրտով չէր: Վարչապետի պաշտոնակատարին այն ժամանակ հաջողվեց կես ժամում մի քանի հազար քաղաքացի հավաքել Ազգային ժողովի մոտ, ովքեր մուտք գործեցին խորհրդարանի տարածք և, Փաշինյանի խոսքերով, օրենքի սահմաններում ստիպեցին խորհրդարանական ուժերին ետքայլ անել: Հետաքրքիր է, թե ինչը խանգարեց վարչապետին ԸՕ-ի քվեարկության ժամանակ նույն բանն անել:

Հավելենք, որ ԸՕ-ի տապալումից հետո մի շարք ուժեր հայտարարեցին խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին՝ իրենց որոշումը կապելով հենց դրա հետ:

 

Նույն շարքից