Հասարակություն Միջազգային 

16-ամյա պատանին պոկել է Ռուսաստանի դրոշը և այրել այն

analitik.am

Կոմիի Ուստ-Կոլմիսնկի շրջանի դատախազը հաստատել է քրեական գործով անցնող մեղադրական եզրակացությունը՝ 16-ամյա մի տղայի նկատմամբ, ով գյուղի վարչական շենքին ամրացված Ռուսաստանի դրոշը պակել է և այրել իր ընկերների ներկայությամբ:

«2018 թվականի օգոստոսին, 16-ամյա պատանին պոկել է Դերևյանսկի գյուղական վարչակազմի շենքին ամրացված Ռուսաստանի Դաշնության պետական ​​դրոշը և իր ընկերների ներկայությամբ այրել է այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործը քննվել է գերբի կամ ՌԴ դրոշի անարգման մասին հոդվածով, որը նախատեսում է մինչև մեկ տարի ազատազրկում:

Ինչպես պարզաբանում է տարածքային վերահսկողության մարմինը, դեռահասը, ով խոստովանել է իր մեղավորությունը, բացատրել է վերոնշյալ քայլը որպես խուլիգանության դրսևորում:

Նույն շարքից