Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե երբ կհանդիպեն Պուտինը և Աբխազիայի նախագահը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին Սոչիում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ կքննարկի սոցիալ-տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Նոյեմբերի 21-ին, Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկում՝ պետությունների միջև երկկողմ սոցիալ-տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներկա վիճակը և հեռանկարները»,-ասված է հայտարարության  մեջ։

Նույն շարքից