Միջազգային Քաղաքականություն 

Շոյգուն թուրքական կողմի հետ քննարկել է Սիրիայում և Իդլիբում տիրող իրավիճակը

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Իդլիբի ապառազմականացված գոտում հետագա աշխատանքը և Սիրիայում տիրող իրավիճակը:

«Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ Սոչիում։ Ստիպված եղանք հրավիրել ձեզ, քանի որ Սիրիայում զարգացող իրավիճակը պահանջում է մեր կողմից անհապաղ լուծում և քննարկումներ այս հարցերի վերաբերյալ, որոնք հասունացել են: Սոչիում Իդլիբի վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելուց հետո ձեռք բերված դինամիկան պահանջում է աջակցություն, որպեսզի չդանդաղեցնելով տեմպերը՝ լուծել մնացած խնդիրները»,-ասել է Շոյգուն Սոչիում Աքարի հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ ապառազմականացված գոտին ստեղծվել է Իդլիբում սեպտեմբերի 17-ին Սոչիում ստորագրված ռուս-թուրքական հուշագրի համաձայն `Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցություններից հետո:

Նույն շարքից